Հակոբ Հակոբյան. Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք՝ սխալ
«Բա հո անտեր շուն չե՞նք եղել, ո՞նց կարայինք բանակ չունենալ: Սասուն Միքայելյանն էլ լավ գիտի, որ հզոր բանակ ենք ունեցել...Ո՞նց կարայինք բանակ չունենալ: Բանակ ունեցել ենք: Դրանում ոչ մի կասկած չկա: Մենք էլ էդ բանակի զինվորն ենք եղել»: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող մասսայի մեջ ես էլ եմ եղել: Էնքան ոգեւորված էինք, որ մեզ թվում էր՝ Թուրքիան էլ կարայինք գրավել: Մենք զինվոր էինք:
Անցան տարիներ, հոկտեմբերի 27 եղավ, էս եղավ, էն եղավ, ու մենք հասկացանք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք սխալ դուրս եկանք: Ես չգիտեի, որ էս վիճակին կարանք հասնել: Էդ մարդը ճիշտ էր, ես դա զգացել ու իրա կողքն եմ կանգնել:
Տեր-Պետրոսյանը շատ հզոր քաղաքական գործիչ ա, ես իրան ընդունում ու հարգում», ընդգծել է Հակոբ Հակոբյանը:
Նշենք՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարարել էր, թե «Հայաստանի Հանրապետությունը 30 տարի շարունակ բանակ չի ունեցել»: