ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել
ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, RBK-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծ: «Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ հավելելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է:
«Բացի Երևանին այլ աջակցություն ցուցաբերելուց` սա ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկել և որոշում է այդպիսի առաքելության չափը, մանդատը և աշխատանքի ժամկետները։
Նախագիծը «գտնվում է բարձր պատրաստվածության մեջ, սակայն ՀԱՊԿ ԿԱԽ վերջին նիստում հնարավոր չի եղել ընդունել այս փաստաթուղթը։ «Դրա վրա աշխատանքները շարունակվում են։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը:
Հիշեցնենք՝ ԵՄ խորհուրդնը հունվարի 23-ին համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին: