Հարութ Ուլոյան. Փաշինյանը իր ամենահավատարիմ դաշնակցի՝ Քոչարյանի՝ «քաղաքագետ-վերլուծաբաններին» ա վերակենդանացրել

Փաշինյանը տեսավ Տեր-Պետրոսյանի դեմ արշավը մենակով չի կարում տանի, իր ամենահավատարիմ դաշնակցի՝ Քոչարյանի անձնական օգտագործման "քաղաքագետ-վերլուծաբաններին" ա վերակենդանացրել։
Օ՜հ․․․ Նենց էլ վերնագրեր են դնում․ քաղաքագետ․․․ Իբր՝ աստվածաշնչյան ճշմարտություն ա։
Թե բա՝ Նիկոլի դեմ են պայքարում։ Արա՛, ձեր ստերն ու էժանագին մանիպուլյացիաները ոչնչով չեն տարբերվում վերջինիս ստերից ու մանիպուլյացիաներից։ Դուք ստի մի ծերից եք բռնել, ինքը՝ մյուս։
2026-ին ընդառաջ ընտրացուցակների տեղերի կռիվն եք սկսե՞լ, թե՞ Սամվել Կարապետյանի ենթադրվող քաղաքական ակտվությունն եք ուզում սահմանափակել՝ ոմանց աչքերում Հռոմի պապից ավելի կաթոլիկ ներկայանալու նկատառումներով։
Նիկոլի դեմ պայքարողներին տեսե՜ք։ Բա որ Եկեղեցու դեմ 2 ամիս արշավ էր իրականացնում, ո՞ւր էիք։ Ձեր շեֆն ո՞ւր էր․․․ Ողջ ընթացքում մի ծպտուն անգամ չհանեց։ Ու որ մի նախկին ղեկավարն էր միայնակ Նիկոլի դեմ պայքարում ու հարվածներ ստանում, կարծում եմ պետք չի հիշեցնել։
Բայց հենց կրքերը հանդարտվեցին, Նիկոլը պաուզա կամ ստոպ արեց, ձեր շեֆը հայտնվեց ու ի՞նչ․․․ Եկեղեցուն մեղադրեց Նիկոլի դեմ վատ պայքարելու մեջ։
Հը՞ն, էս անգամ էլ եք կՌելու, թե՞ մի 10 մանդատով կինքնաբավարարվեք։