Հարութ Ուլոյան. Խորհրդավոր դավադրություն
Խորհրդավոր դավադրություն
Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց՝ տիրադավ ողորմելի դավաճանների հետ դաշինք կնքելով: Այսուհետ նրանք այլևս փաստաթղթավորված կերպով միասնաբար պատասխանատվություն են կրում հակաեկեղեցական արշավի համար:
Փաշինյանի նպատակի մինիմումն, իհարե, նախընտրական մթնոլորտը թեժացնելն ու իր կողմնակիցներին «հանուն ինչ-որ բանի համար պայքարի» հավաքագրելն ու ակտիվացնելն է:
Ընդդիմութնունն, ըստ այդմ, պետք է ամբողջովին մի կողմ դնի գաղափարական ու, առաջին հերթին, անձնական տարաձայնություններն ու հակակրանքները և, թեկուզ միայն հանուն Եկեղեցու, հանդես գա միասնական օրակարգով՝ չեզոքացնելով Գարեգին Երկրորդի դեմ հնարավոր ցանկացած ոտնձգության փորձ ու հեռանկար:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրա առողջ զանգվածների համար արդեն լիովին ակնհայտ է դարձել փաշինյանական պառակտիչ արշավի բուն նպատակներն ու կիրառվող մեթոդների խայտառակագույն մակարդակը, ըստ այդմ մարդկանց մնում միայն լինել զգոն և հնարավորության դեպքում ներկա լինել Մայր Աթոռի անունից եկեղեցիներում մատուցվող պատարագներին:


