Խոսք
Հասմիկ Հարությունյան. Արդարամտության ու մանիպուլյացիայի միջև տարբերությունը միայն բարոյական չէ
Էն, որ իշխանական կամավոր մունետիկները հայտարարում են, թե ի՞նչ տարբերություն, թե տարածքները ոնց տվեցինք, առաջին նախագահն էլ էր ասում, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն, ասեմ։
Առաջին նախագահը երբեք չի ասել, որ բուն Արցախի տարածքներից էլ պետք է տալ Ադրբեջանին՝ հընթացս զոհելով ու հաշմելով ամբողջ երիտասարդությանը։
Ձեր ասածը նման է նրան, որ եթե մեկն ասի, որ մարդը մահկանացու է, բռնեք ու նրան ու նրա սերունդներին սպանեք և հայտարարեք, թե ի՞նչ տարբերություն, մեկ է՝ թեկուզ խոր ծերության ժամանակ, մարդը մեռնելու էր, էլի։
Ճշմարտության ու դեմագոգիայի, արդարամտության ու մանիպուլյացիայի միջև տարբերությունը միայն բարոյական չէ։