Կարեվոր
Հավերժ փառք և խոնարհում անմահացած հերոսներին
Մենք սպասեցինք, նրանք չեկան,
արտասվեցինք ու դառնացանք,
որոշեցինք ոչ մի անգամ
էլ չմատնել և չուրանալ։
Եվ մատնված անհայտության,
և մութի մեջ խարխափելով-
արդարության դուռը գտանք…
փակ էր, քանզի նրանք չեկան։
Եվ տրվեցինք արբեցումի,
հայհոյեցինք բարի ու չար,
մեզ ծաղրեցին, անարգեցին,
մեզ ասացին. «Նրանք չկան»։
Մենք լռեցինք, իբր գիտենք
նրանք ուր են ու երբ կգան։
Մեզ ասացին. «Դուք՝ ամենքդ,
հերոսներ եք, նրանք չկան»։
Ու մենք երկար չսպասեցինք
ու նստեցինք հացի սեղան.
մեզ մատուցված քաղցր գինին
մեր արյունն էր… ՆՐԱՆՔ ՉԵԿԱՆ։
Տիգրան Պասկևիչյան
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած մեր հերոսներին՝ hավերժ փառք և խոնարհում...


