«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում. Ներկա է Վեհափառը (ուղիղ)

Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում. Ներկա է Վեհափառը (ուղիղ)

Այսօր՝ հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր արձագանքել է երեկ երեկոյան Փաշինյանի և իր տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը։

Սուրբ ծննդյան Ճրագալույսի Սբ.Պատարագ

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից վառված լույս են տանում իրենց ընտանիքներ՝ Քրիստոսի լույսով լուսավորելու իրենց ընտանիքները:

Այս տոնը նշվում է ամեն տարի հունվարի 5-ին։

Կաթողիկոսը Մայր Աթոռի բակում օրհնում է հավատավոր ժողովրդին

 

Читать на русском