«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հայաստան է ներկրվել Sputnik V-ի երկրորդ խմբաքանակը

Հայաստան է ներկրվել Sputnik V-ի երկրորդ խմբաքանակը

Երեկ՝ ապրիլի 26-ին, Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը): Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։

COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։