Պաշտոնական
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբի նիստին
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Սամարղանդում մասնակցում են ԱՊՀ երկրների շտաբերի պետերի նիստին
Երևանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:
Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործկոմի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների քարտուղարության պատվիրակությունները:
Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ:
Читать на русском