«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայաստանի երկաթուղայինների բաց նամակը իշխանություններին, հայ ժողովրդին

Հայաստանի երկաթուղայինների բաց նամակը իշխանություններին, հայ ժողովրդին

Սիրելի ժողովուրդ, երկաթուղու բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Նիկոլի հետ միտինգ անողները անգրագետ են, ինչը նշանակում է, որ մենք բոլորս ենք անգրագետ։Մեզ անպատվում են այն մարդիկ, որոնց անգրագետ կառավարման արդյունքում շուտով Հայաստանը կմնա առանց երկաթգիծ։

Վստահեցնում ենք ձեզ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունը միշտ էլ աչքի է ընկել հակահայկական տրամադրություններով։ Նրանք ուղղակի ատում են հայերին, ինչը ակնհայտ է հայ աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքից, որը սկսվեց Շայդուլինի կառավարման օրվանից և շարունակվում է մինչև օրս։ Էլ չենք ասում այն թալանը, որը իրականացրել և իրականացնում են Ռուսաստանից գործուղված ռուս պաշտոնյաները ներկայիս գլխավոր տնօրեն Վալկոյի գլխավորությամբ։
 ՀԿԵ բարձրաստիճան պաշտոնյաները այնքան լկտի են, որ չեն էլ թաքցնում իրենց վատ վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի կողմից ընտրված մեր սիրելի վարչապետի նկատմամբ։ Նրանք հակահայկական հայտարարություններ են անում ժողովների ժամանակ՝ չվախենալով որեւէ պատասխանատվությունից։ 

Մի քանի օր առաջ էլ աշխատանքային ժողովի պատրվակով աշխատակիցներին հավաքել են ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի մոտ եւ բացահայտ հակաիշխանական քարոզչություն արել վիրավորելով ոչ միայն վարչապետին այլ նաև անամոթաբար վիրավորելով ժողովրդի այն զանգվածին, որը կանգնած է վարչապետի կողքին։ 

Շատալովը ժողովի ժամանակ աջ ու ձախ վիրավորելով աշխատակիցներին ասել է, որ անգրագետ եք ու աշխատել չգիտեք, գնացեք Նիկոլի հետ միտինգ արեք։ Այդ ժողովի ժամանակ վիրավորանքներ են հնչել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հասցեին։Ի դեպ նաև տեղեկացնում ենք, որ նրանք պահը բաց չեն թողնում, որպեսզի վիրավորանքներով արտահայտվեն, ինչպես Հակոբ Արշակյանի, այնպես էլ նրա առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հասցեին, հնչեցնելով, որ նրանք գործից անտեղյակ լակոտներ են (սոպլյակներ)։

Ժողովուրդ ջան մենք երկաթուղայիններս շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի խոսքերով ժողովներից մեկի ժամանակ Շ․Շայդուլինը դիմելով երկաթուղու ծառայություններից մեկի, ազգությամբ հայ, պետին շատ կոպիտ և անպատկառ ձևով ասեց հետևյալ բառերը․»Ինձ որ թլպատեցին, ես շատ փոքր էի, ցավ չզգացի։ Բայց հիմա եթե ես քեզ թլպատեմ բոլորի աչքի առաջ, ցավից ուշքդ կանցնի»։ Ու այս ամեն ինչը կատարվեց բոլորի աչքի առաջ, ուղղակի չենք ուզում ևս մեկ անգամ շեշտել այդ արժանապատվությունը կորցրած հայ երկաթուղայինի անուն ազգանունը։ Մեկ ուրիշ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ Վիկտոր Ռեբեցի մոտ ընկեր Վլադիմիր Լյոխկիի մասնակցությամբ։  

Բոլորդ էլ հիշում եք, թե ինչպես էր 2016թ․  ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ հակահայկական քարոզչություն անում՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։ Նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել այն մտքին, որ մոտ ապագայում հողերը պետք է հետ վերադարձնել Ադրբեջանին, ինչպես Ղրիմը Ռուսաստանը պետք է վերադարձնի Ուկրաինային։

Առհասարակ, ՀԿԵ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում նոր իշխանությունների նկատմամբ սաբոտաժ են անում։ Հեղափոխության օրերին նախ նրանք դադարեցրին Գյումրի-Երեւան գնացքի աշխատանքը, որպեսզի մարդիկ չգան հանրահավաքներին մասնակցելու, պատճառաբանելով, որ էլեկտրոգնացքը սարքին չի։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկաթուղայիններին փորձեցին  զրկել հավելավճար- ներից՝ լավ հասկանալով, որ դա կարող է պարալիզացնել երկաթուղու աշխատանքը, ինչը եւ եղավ աշխատակիցների բողոքի ակցիաների արդյունքում։ Բայց նրանք այնքան վախկոտ են, որ երեք օր գործադուլից հետո անմիջապես վերադարձրին այն գումարները, որոնք նրանք ուզում էին գողանալ հասարակ բանվորներից։ Իսկ վերջերս էլ նախ հրաժարվեցին բեռնափոխադրողների հետ համագործակցությունից, իսկ հետո էլ հայտարարեցին, որ Կովկաս-Փոթի լաստանավը դեկտեմբերի 1-ից չի գործելու, չնայած նրան, որ այդ լաստանավը չգործեց նաև նոյեմբեր ամսին։Նրանք շատ էլ լավ հասկանում էին, որ լաստանավի չգործելու պատճառով բեռնափոխադրողները ստիպված կլինեն օգտվել ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից, ինչը խոցելի է դառնում Լարսի անցակետի փակման պատճառով, ինչը և տեղի ունեցավ։ Բայց մեր սրտացավ մարդկանց և կազմակերպությունների ջանքերով նրանք նորից վախեցան և հայտարարեցին, որ դեկտեմբերին լաստանավը կգործի, չնայած տեղեկացնում ենք, որ նրանք նորից ստում են։ Նրանք տեղափոխելու են արդեն իսկ մինչև իրենց հայտարարությունները արած այն բեռները, որոնք բարձված սպասում էին իրենց հերթին։ Ինչպես նաև կային վագոններ, որոնք բեռնաթափվելուց հետո պետք է վերադարձվեին իրենց տերերին։ Հետո էլ ինչ բեռ տեղափոխելու մասին կարող էր խոսք գնալ, եթե նոյեմբեր ամսից սկսած բեռնափոխադրողները սկսել էին իրենց գլխի ճարը տեսնել։

Ամանորի շեմին սա աննախադեպ գնաճի պատճառ կարող է դառնալ։ Այնպես որ երկաթուղու ղեկավարությունը սիստեմատիկ ստում է և ամեն ինչ փորձում է անել, որպեսզի պախարակի վարչապետի կառավարությանը մեր ժողովրդի առջև։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ հարավկովկասյան երկաթուղիների  ռուս պաշտոնյաները Փաշինյանի հանրահավաքներին մասնակցող մեր ժողովրդին համարում են անգրագետ։ Այս հայտարարությունը չպետք է անարձագանք մնա ՀՀ իշխանությունների կողմից։ Ո՞վ է թալանչի, կոռումպացված ռուս չինովնիկը, որ գա մեր հողի վրա մեզ և մեր վարչապետին վիրավորի։

Հիմա էլ թեժ գիծ են բացել, իբր երկաթուղայինները եթե առնչվեն կոռուպցիայի հետ, կարող են տեղեկացնել այդ մասին, իսկ իրականում դա արված է նրա համար, որպեսզի ներքին ԿԳԲ-ի միջոցով կարողանան բացահայտեն այն երկաթուղայիններին, որոնք բարձրաձայնում են իրենց կողմից կատարված հանցագործությունների մասին։  
       
 Մի խումբ երկաթուղայիններ

Սյունակում արտահայտված մտքերը հեղինակային են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: