Պաշտոնական
Հայաստանի սահմանը հատել է ավելի քան 65 000 բռնի տեղահանված արցախցի
Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը հատել է 65 հազարի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Ն. Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։