Կարեվոր
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 736-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք, նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Թարմացվել է 03.04.2020թ․ ժամը 11։00-ին
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -736
- Բուժվածներ - 43
- Փաստացի բուժվողներ - 686
- Բացասական թեստեր - 3258
- Մահվան ելքեր - 7
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։