Հայաստանում Իրանի դեսպանության արձագանքը. Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է
Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան 200-ամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանությունը։
Եռալեզու` անգլերեն, հայերեն և պարսկերեն գրառումներ են արվել այս թեմայով` նշելով նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 23-ին «Եվրանեսթի» պատվիրակության կազմում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին սոցցանցի իր էջում գրել էր, թե որքան հայտնի է` Կապույտ մզկիթը Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Նա հավելել էր, թե հավատում է, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այդ մզկիթում։