Պաշտոնական
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 136 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել էր 24-ով:
Մարտի 20-ի դրությամբ թոքաբորբի 11 դեպք կա, որից 3-ն՝ ինտենսիվ, այս պահի դրությամբ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արդեն շուրջ 600 քաղաքացի է մեկուսացված:«Նորք»-ի ինֆեկցիոնը միակը չէ (միակն է միայն բուժական մասով), կորոնավիրուսով հաստատված հիվանդների բուժմամբ կզբաղվի ևս 5 հիվանդանոց», ասել է Թորոսյանը: