«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190- ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190- ի

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 դեպք է գրանցվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 21-ին, հաղորդված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 160 դեպք, ինչից հետո դեպքերի թիվն աճել է 30-ով:

Հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինված երկրորդ պացիենտը, մարտի 21-ին հաղորդել էր Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները», գրել էր Թորոսյանը: