Պաշտոնական
Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 62-ով. ունենք 2 մահ
Հայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Նոր դեպքեր - 62
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1401
- Առողջացածներ - 609
- Փաստացի բուժվողներ - 768
- Ընդհանուր թեստեր - 13929
- Մահվան ելքեր - 24
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով