Հայաստան
Հայաստանը 110 մեդալ է նվաճել 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Հայ մարզիկները 110 մեդալ են նվաճել 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում,հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են կառավարությունից:
Նա նշել է, որ մեդալների ընդհանուր թվից 28 -ը ոսկե են, 25 - ը՝ արծաթե, 57 - ը՝ բրոնզե և հիշեցրել է, որ 2022 թվականի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են ռեկորդային թվով մեդալներ՝ 307: Այս ցուցանիշը 30 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը։