«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների շարքում։ Ընդհանրապես, Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում շրջապատված են սպառնալից կարմիր գույնով ներկված երկրներով, որոնք զբաղեցրել են հետևյալ տեղերը․

  • Իրան – 139 (խաղաղասիրության «ցածր» մակարդակ),
  • Թուրքիա – 152 (խաղաղասիրության «շատ ցածր» մակարդակ),
  • Ռուսաստան – 154 (խաղաղասիրության «շատ ցածր» մակարդակ)։