«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ

Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ

Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ. լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե «Հայաստանը շրջապատված է ավտորիտար Ադրբեջանով, Թուրքիայով և ավտորիտար բնույթ ունեցող Իրանով»:

Նշենք, որ  Կոնջորյանի այս հայտարարությունը բացասական մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում:

Պատգամավորը նշեց, որ դա իր մասնավոր ձևակերպումն էր:

«­­­­­­­­­­­­­­Եթե թույլ տաք` կպարզաբանեմ. այդ պահին հնչեցրած բառերն իմ անձնական ձևակերպումն են և բացարձակապես չեն արտահայտում մեծամասնության ձևակերպումը: Պետք է ուրիշ ձևակերպում տայի: Օրինակ` կարող էի ասել` Իրանն ունի յուրահատուկ, աշխարհի ստանդարտ ժողովրդավարություններից, պետություններից տարբերվող քաղաքական համակարգ: Հիմա, օրինակ, եթե ոտքի վրա հարցնում եք, այդպես կասեմ»,- ասաց Կոնջորյանը: