Պաշտոնական
Հայկ Մարությանն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ
Երևանի աղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին և 14-ին առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:
Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը: