«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը չեղարկել է դեպի ՌԴ բոլոր չվերթերը

Հայկական «FlyOne Armenia» ավիաընկերությունը չեղարկել է դեպի ՌԴ բոլոր չվերթերը

Հայկական FlyOne ավիաընկերությունը չեղարկել է դեկտեմբերի 20-ից հունվարի 31-ի բոլոր չվերթերը դեպի Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ FlyOne–ն ստիպված է եղել չեղարկել չվերթերը ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով։

Ավիաընկերությունից վստահեցնում են, որ կապահովվի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19–ը նախատեսված բոլոր չվերթերի ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր այնպես, ինչպես արդեն իսկ ապահովվել է նախկին չվերթերի դեպքում։
«Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով` ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար»,– նշում են ընկերությունից։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։

Ըստ «Հետք»-ի «Fly One Armenia»-ի 54 %-ը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46 %-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է, որը պատկանում է այդ երկրի 2 նախկին պաշտոնյաների ընտանիքների։