«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ

Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ

Փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։

Նշվում է, որ պատարագի ավարտին կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ։

«Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու սրբազան արարողությանը։

Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Ես եմ կյանքի հացը։ Ով գալիս է դեպի ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք։ Բայց այժմ ասացի ձեզ. դուք ինձ տեսաք և դեռ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ է տալիս, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ կգա, չեմ մերժի նրան. որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց» (Հովհաննեսի ավետարան 6։35-38)»:

Մասյացոտնի թեմ