«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայտարարություն. «Կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»

Հայտարարություն. «Կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւորականությանը եւ սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։

Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգեւոր եւ կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ եւ մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլեւ բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա:

Սահմանադրությամբ երաշխավորված է պետության եւ եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգեւորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։

Ոչ իրավական եզրաբանություններով («պղծում», «դավաճանություն», «շնացում») վարչապետը միտումնավոր սեւացնում է անհատներին եւ ամբողջ եկեղեցական հաստատությունը՝ առանց ավարտված քննության, առանց փաստարկված դատավարական ընթացակարգի։ Այսօր թիրախում Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը՝ ցանկացած հոգեւորական, ով կհանդգնի արտահայտել հակադրական տեսակետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։

Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում արձագանքել հավատքի ազատության եւ եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը։

Հայրենիքում եւ Սփյուռքում գործող բոլոր կառույցներին, հասարակական, ակադեմիական եւ լրագրողական շրջանակներին կոչ ենք անում անպայման միանալ մեր ձայնին եւ միասնական կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ


Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու գրառում է կատարել Facebook-ում, որով հայտնում է, որ առաջիկայում, ըստ էության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ բողոքի հանրահավաք է անցկացնելու Էջմիածնում:

«Պատրա՛ստ եղեք, Նիկոլը լայվ կմտնի ու կասպատակի Մայր Աթոռը», Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը  Facebook-ում գրել է․
«...Ուշադիր  սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, շարժումների, քաղաքական և քաղաքացիական միավորումների, հոսանքների, նախաձեռնությունների, կարծիքի առաջատարների, զանազան իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և առհասարակ հակաիշխանական և ընդդիմադիր դիրքավորում ունեցողների, ոչ թե գնահատականին Փաշինյանի կոնկրետ գործողությանը Վեհարանի դեմ, որի առաջնորդությունը, տեղն ու ձևը հստակ նա արդեն նշել է, այլ կոնկրետ հակաքայլին և հողի վրա դիմադրությանը՝ տեղով, ձևով և առաջնորդություններով...»:

«...Եթե Մայր Աթոռը գրոհելն իրականություն դառնա, մենք պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք...», Facebook–ի իր էջում գրել է «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը։