Պաշտոնական
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
Նշենք, որ վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Իրավապահները վարկած են քննարկում, որ միգուցե նախկին ոստիկանապետին խփել են այլ անձինք, ոչ թե ինքնավնասում է կատարվել, գրում է ArmLur.-ը:
Նշենք նաև, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամը 23.50-ին՝ Բջնիի իր ամառանոցում: Դեպքի վայր են ժամանել իրավապահները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր առանցքային վկայի կարգավիճակով: