Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն
Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունվարի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի ևս 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. նա հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»,-նշել է Թադևոսյանը։