Հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Հադրութի շրջանից այսօր զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:
«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց նա: