Հայտնաբերվել է ևս 2 աճյուն
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
«Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո» - նշված է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։