Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա հայտնեց նաև, որ նախատեսված է եղել 5 ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, սակայն դրանցից երկուսի համար դեռ թույլտվություն չեն ստացել։ Խոսքը, մասնավորապես, Կուբաթլուի և Հադրութի ուղղությունների մասին է, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ասել են` սպասեք։ Քայլեր են իրականացվում Հադրութում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսելու համար։
Թադևոսյանը հայտնեց` այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ։
Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 զինծառայողի աճյուն։