Արցախ
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները երեկ՝ մարտի 16-ին որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի` թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։
«Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: