Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն
Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 28-ի տվյալներով` որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: