Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ -ից։
Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։