Արցախ
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում:Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,– ասաց նա:
ՀՀ ԱԳՆ–ն ԼՂ խաղաղ գործընթացի շրջանակում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին հայտնում է համաձայնեցված կարգով: