Կարեվոր
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։
Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի անդամներն են.
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը,
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը,
- ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը,
- Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
- ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը,
- ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։
Նշենք, որ Իլհամ Ալիևն էլ իր հերթին է որոշում ստորագրել, որով 23 պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը կղեկավարի երկրի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել: