«Հեղաշրջում չի լինելու» (տեսանյութ)
ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում Հայ ազգային կոնգրես կուսակցության Շիրակի մարզի գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը և «Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Վահագն Հովհաննիսյանը խոսել են ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Անդրադառնալով գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ Մուրադ Գրիգորյանը նշում է.
«Դատարանի այս որոշումը, ցավոք սրտի, ոչ առաջին անգամ փաստեց, որ մեր երկրում դատաիրավական համակարգը լուրջ փոփոխությունների, բարեփոխման հրամայականի առջև է կանգնած: Լավ գիտենք, որ վերջին քսան տարիների ընթացքում հանրապետությունում գողապետության, ավազակապետության այդ բուրգը, որը ձևավորվել է հանցագործություններով, ժողովրդին ունեզրկելով և թալանելով, արյունահեղությամբ նաև, այդ ամեն ինչի ճարտարապետը, ռեժիսորը, Քոչարյան Ռոբերտն է եղել և արդարացիորեն պետք է պատասխանատվություն կրի իր կատարած հանցագործությունների համար: Իհարկե դատարանի որոշումը շատ վատ ենք ընդունում, ինչ-որ տեղ նաև զայրույթով, իսկ թե իշխանությունը ինչու է հապաղել այս երկու տարիների ընթացքում, դա հենց, իմ կարծիքով, թիվ մեկ քննադատությունն է գործող իշխանությունների հասցեին, որ դատաիրավական համակարգի այս բարձիթողի վիճակը մեզ մատուցելու է նման տհաճ անակնկալներ»:
Ամբողջական՝ ԳԱԼԱ-ի տեսանյութում