«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը

Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը։ Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությանը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել` անդրադառնալով փետրվարի 10-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն կարծիքին, թե այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։

Նախարարն ասել էր նաև, թե այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց ՀՀ–ն և մեր դիվանագիտությունը ջանքեր են գործադրելու Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ ՀՅԴ–ն էլ նշել էր, թե, փաստորեն, ՀՀ կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, և հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ԼՂ հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։

«Այվազյանի մեկնաբանությունները կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և չեն արտացոլում ՀՀ գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։ Նախարարն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ»,–ասում է Նաղդալյանը։

Նրա խոսքով` ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Ավելին, Նաղդալյանը հայտնում է, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը պատերազմում առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը։