Քաղաքական
ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ուղիղ
Հայաստանի Ազգային ժողովը շարունակու է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որի նախաձեռնողը կառավարությունն է:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնք բոլորն էլ նստաշրջանի առաջին օրքը քննարկվել եւ քվեարկվել են:
Այսօր կքննարկվեն այն օրինագծերը, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ եւ կարիք կա ընդունելու երկրորդ ընթերցմամբ:
Դրանց թվում են`
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին: