«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀՀ Առաջին նախագահ. «Հանուն մեր պետության ապագայի արժե պայքարել, հանուն իշխանության՝ ոչ»

ՀՀ Առաջին նախագահ. «Հանուն մեր պետության ապագայի արժե պայքարել, հանուն իշխանության՝ ոչ»

Հատված ՀՀ  Առաջին նախագահ  Լևոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցից «Նեզավիսիմայա Գազետա» թերթին.

― Իսկ ի՞նչ «գույնի» են Ձեր սեփական քաղաքական հայացքները։

― Ասածս կարող է, թերեւս, ցինիկ թվալ, սակայն քաղաքական գործչի գլխավոր հատկությունն իրատեսությունն է, նույնիսկ՝ պրագմատիզմը։ Բոլոր հնարավորությունները պետք է ուղղել ժողովրդի ու պետության բարօրությանը։ Իմ իդեալը ժողովրդավարությունն է, համընդհանուր արժեքները, սակայն այսօրվա գլխավոր գործոնը իրական քաղաքականությունն է։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր նախկին հանրապետություններում ելնում են նույն նկատառումներից, բոլորն էլ հրաժարվել են գաղափարախոսական սկզբունքներից։ Այսօր նախկին կոմունիստները «շատ ավելի կաթոլիկ» են դարձել, քան ես, եւ փորձում են ազգայնականներ ներկայանալ։ Եւ պետք չէ նրանց կասկածել երեսպաշտության մեջ, ո՛չ։ Եւ դատապարտել էլ չարժե։ Պարզապես այդպիսին է այսօրվա իրողությունը։

―Իսկ հանուն ինչի՞ եք  Դուք պատրաստ պայքարել իշխանության համար։
― Հանուն մեր պետության անվտանգության, հանուն նրա ապագայի։ Դրա համար արժե պայքարել։ Իսկ հանուն իշխանության՝ ոչ։ Եթե գտնվեն մարդիկ, որ ընդունակ կլինեն ավելի լավ ղեկավարել եւ Հայաստանի ժողովրդին առավել օգուտ բերել՝ առանց երկմտելու կզիջեմ տեղս։ Չէ՞ որ ես զրկվել եմ իմ ունեցած գլխավորից՝ գիտությունից, որն ինձ հսկայական երջանկություն է պարգեւել։
― Ափսոսո՞ւմ եք։
― Շա՜տ եմ ափսոսում։

«Նեզավիսիմայա Գազետա» ("Независимая Газета"), 13 օգոստոսի, 1992 թ.