Աշխարհ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ 19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ 19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։ Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության էջում։
Դեսպանությունը բոլոր ԱՄՆ ուղևորվողներին հորդորում է պարբերաբար ստուգել ավիափոխադրողի կայքը և հետևել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների հետ կապված փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար։
Ամբողջական՝ ԱՅՍՏԵՂ