«  Հուլիս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում արցախցիների ապրելու մասին

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում արցախցիների ապրելու մասին

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին Քվինը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Տեղեկությունը փոխանցում է armeniasputnik-ը:

«Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։ Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,– նշել է դեսպանը։

Հարցին`արդյոք հնարավոր է Ստեփանակերտ–Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը շեշտել է` ԱՄՆ–ն համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է։
Դիվանագետի պնդմամբ` մնում է օգնել, որպեսզի 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն ու կարողանան գտնել ապագայի ճանապարհը։

Քվինի խոսքով` ԱՄՆ–ն համարում է, որ Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները։

«Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն տեսնել Եվրոպայում և Հարավային Կովկասում։ Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար»,– ասել է դեսպանը։

Նա ընդգծել է` ԱՄՆ–ն և Եվրոպական միությունը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացներում, քանի որ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն ունենալը շահեկան է։

Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ–ում անցկացրել են երկկողմ բանակցություններ: