ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը.
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանը Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարը երեկ հանդիպել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, խոսել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին և ասել. «Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ: Հայաստանը խաղաղության կողմնակից է, բայց մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»։