Կարեվոր
ՀՀ ՊՆ-ն հաղորդում է հրադադարի խախտման մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է.
«Մարտի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը կես ժամ՝ 19:00-19:30-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել է:»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի: