Կարեվոր
ՀՀ ՊՆ. Զոհ և վիրավոր ունենք
Մանրամասներ Երասխի կրակոցներից
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: