Պաշտոնական
ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է երեկ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ուղիղ ապացույցներ կան այն մասին, որ Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբերի անդամներ:
«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։ Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրում է Փաշինյանը:
Читать на русском