Պաշտոնական
Հնդկաստանը ռադիոտեղորոշիչ չորս ռադար կմատակարարի Հայաստանին
Հնդկաստանը Հայաստան՝ ռադիոտեղորոշիչ սարքեր կմատակարարի: Այս նպատակով 40 միլիոն դոլար արժեքով համաձայնագիր է կնքվել, հաղորդում է հնդկական Timesnow.com կայքը։
Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ 4 Swathi ռադարների (ռադիոտեղորոշիչ) մատակարարում է նախատեսվում. դրանք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ, ինչպես նաև ճշգրիտ հայտնաբերումը 50 կմ հեռավորության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ տեսակի են՝ ականանետներ,արկեր թե հրթիռներ են: Ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր հատվածներում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր:
Ըստ աղբյուրի՝ ռադարների գործարքի համար պայքարում էին նաև Ռուսաստանն ու Լեհաստանը։