«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար

Հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար

Հոկտեմբերի 1-ից նոր պահանջներ կներդրվեն տնտեսվարողների համար

Նիկոլ Փաշինյանի  հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերն աճել են 35 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. աճում է ոչ միայն դեպքերի, այլև օրական թեստավորումների թիվը։

«Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի»,– ասել է նա:

Ավանեսյանի խոսքով` միաժամանակ աճի դինամիկա է նկատվում պատվաստումային գործընթացում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստվել է 220 000-ից ավելի մարդ, ընդ որում՝ շուրջ 100 000–ը` վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակում է, առաջիկա օրերին նախատեսվում է, որ նոր խմբաքանակ կգա Հայաստան։

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում են նոր սահմանափակումներ։ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Առաջիկայում նախատեսվում է խստացնել նաև փակ տարածքներում դիմակներ դնելու վերահսկողությունը։