Պաշտոնական
Հովհաննիսյան. Թուրքիայից և Իսրայելից Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ
Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ, ֆայսբուքի իր էջում տեղեկացնում է ՊՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Միևնույնն է, հաղթելու ենք»,-գրառումը եզրափակել է Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Читать на русском