Հպարտանալու և իրար շնորհավորելու առիթ ունենք
1990 թվականի օգոստոսի 23-ին՝ դեռեւս Խորհրդային Հայաստան կոչվող երկրի Գերագույն խորհուրդը վավերացրեց մի կարեւորագույն փաստաթուղթ։ Այն կոչվում էր/է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»։
Այդ փաստաթուղթը՝ 1920թ․ կորցրած անկախությունից ու Խորհրդային Ռուսաստանին բռնակցվելուց հետո մեր 70 տարվա դեգերումների, երազանքների, զոհաբերումների ու պայքարի հանրագումարն էր։ 70 աներեւակայելի բարդ տարիներ։ Հսկայական թիվ կազմող զոհեր ու հեղված անմեղ այրուն։ Մենք անցանք 1920-ականների խորհրդայնացման շրջանը, 1930-ականների կոլեկտիվացման ու ստալինյան դաժանագույն բռնությունների շրջանը, երկրորդ համաշխարհային պատերազմը, հետպատերազմյան բռնությունները, ապա՝ նոր զարթոնքի, ազգային ինքնության ու անկախության համար պայքարի 1960-1980-ականները, հասանք 1988 թվական եւ ունեցանք երեք դարակազմիկ տարիներ, որոնց ընթացքում սովետական անիրավունք ու գլխիկոր մարդը քաղաքացի դարձավ ու 1990 թվականի օգոստոսի 23-ը հնարավոր դարձրեց։
Հպարտանալու եւ իրար շնորհավորելու առիթ ունենք։