«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ՀՊՄՀ Restart. « ՀՊՄՀ ՈւԽ ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի»

ՀՊՄՀ Restart. « ՀՊՄՀ ՈւԽ ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի»

Դեռևս անցյալ տարի ուսանողական խորհուրդը հրաժարվել էր պատասխանել հաշվետվությունները տրամադրելու վերաբերյալ հարցմանը՝ այն «ուղղորդելով» դեպի համալսարանի հաշվապահություն, գրում է ՀՊՄՀ Restart-ը:

Հարցումն ուղարկեցինք բուհի ռեկտորատ, որին ի պատասխան ստացանք նամակ, որտեղ մասնավորապես նշվում է.

«ՈւԽ-ին 2014- 2018 թվականների ընթացքում ՀՊՄՀ կողմից գումար չի փոխանցվել և չի տրամադրվել։ Ուսանողական խորհուրդը չունի առանձնացված հաշվեհամար և համալսարանի բյուջեից ընդհանրապես գումար չի փոխանցվել»։

Սակայն, հակառակ այս պնդման, բուհի 2015-18 թթ. եկամուտների և ծախսերի կատարողականների «դրամական միջոցների արտահոսք» բաժնում նշված է, որ այդ թվականներին ուսխորհրդին հատկացվել են տարբեր չափի գումարներ։ Փաստորեն, ՀՊՄՀ-ի կողմից ներկայացված երկու փաստաթղթերը հակասում են միմյանց։

Այնուամենայնիվ, այս հակասությունը ճշտելու նպատակով ևս մեկ հարցում ուղարկեցինք ուսխորհուրդ, որը, սակայն, նույնպես մերժվեց։ Նրանք որպես հիմք բերեցին այն օրենքը, ըստ որի՝ տեղեկությունը տրամադրում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները։

Այսպիսով, հաշվի առնելով ՀՊՄՀ եկամուտների և ծախսերի կատարողականների «դրամական միջոցների արտահոսք» բաժնում նշված տեղեկությունը, ըստ որի՝ ուսխորհուրդը ֆինանսավորվել է բուհի բյուջեից, կարող ենք եզրակացնել, որ Ուսանողական խորհուրդը տեղեկատվության տնօրինող է և պարտավոր է այն տրամադրել։

Հաշվի առնելով այս ամենը՝ հարց է առաջանում՝ ինչու՞ է ուսանողական խորհուրդը թաքցնում իր ֆինանսական միջոցների աղբյուրը։

Լուսանկարները՝  ՀՊՄՀ Restart-ի  ֆեյսբուքյան էջում