ՀՔԱՎ. Ամառային զորակոչն արդեն մեկնարկել է. իմացի՛ր քո իրավունքները
Տեղեկատվական գրքույկ. Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին
Գրքույկի նպատակն է իրազեկել ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Գրքույկը կարող է օգտակար լիներ մասնավորապես զինվորական հաշվառման տարիքի և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ինչպես նաև իրավաբանների և իրավունքի այս բնագավառով հետաքրքվող այլ անձանց համար:
Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված:
Ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է նաև տեղեկատվական արշավ, որը ինտերակտիվ ձևով և տեսահոլովակների միջոցով ներկայացնում է զինվորական հաշվառման, զորակոչին, բժշկական զննությանը և զինծառայությանն առնչվող այլ ընթացակարգեր:
Տեղեկատվական մուլտիմեդիա արշավը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ