Պաշտոնական
ՀՔԾ-ն հրապարակել է ձերբակալվածների անունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է.
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.
- Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
- Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
- Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: